«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Միևնույն է, Արցախն ազատագրվելու է, իսկ թե ինչպես, դա արդեն մեր խաչն է

Միևնույն է, Արցախն ազատագրվելու է, իսկ թե ինչպես, դա արդեն մեր խաչն է
08.10.2023 | 17:36

Երբ գերտերությունների ղեկավարները միմյանց մեղադրում են Հայաստանին ու Արցախին դավաճանելու մեջ, այնքան էլ էական չէ, թե ով է ավելի ճիշտ, որքան այն, որ իրենք նաև մեր երկրում ձևավորված անբարենպաստ քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի համատեքստում Արցախի հարցը իրենց համար համարում են փակված։

Պարոնայք, ձեզ համար օրինական իրավական հիմքը պետք է լիներ, ավելի ճիշտ պետք է լինի բացառապես Արցախի ժողովրդի հանրաքվեով ամրագրված որոշումը, ոչ թե վերացական «պաշտոնական Երևան» արտահայտությունը։

Ինքներդ նախաձեռնեք Արցախի անկախության ճանաչումը և ապահովեք ժողովրդի վերադարձը իր Հայրենիք։ Արեք այդ քայլը, եթե ձեզ համար թանկ է նաև ձեր երկրների ապագան, քանզի մարդկայնության դեմ ամեն անպատիժ ոճրագործություն բումերանգի էֆեկտ է ունենալու, մնացածը լոկ մարդկանց նուրբ զգացմունքների համար հաշվարկված խաղեր են։

Միևնույն է, Արցախն ազատագրվելու է, իսկ թե ինչպես, դա արդեն մեր խաչն է. ստեղնաշարին չխկացնելու էլ թեմա չէ։ Արցախի Ազգային ժողովին կոչ եմ անում պաշտոնապես դիմել վերը նշված միջնորդությամբ։ Ի դեպ, Արցախի բոլոր սահմանադրական մարմիններն իրավասու են շարունակելու իրենց սահմանադրական առաքելությունը...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5411

Մեկնաբանություններ